211652_close_icon
views-count1495 դիտում article-date 14:31 09-07-2019

Տեխնիկապես պատրաստ ենք եկամուտների համատարած հայտարարագրման․ ՊԵԿ նախագահ․ Tert.am

Եկամուտների աճը հասկանալու համար պետք է համեմատել նախորդ տարվա նույն ամիսն այս տարվա նույն ամսի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/Ananyan/3044889]Tert.am[/url]-ը։ «Ամիսը ամսվա հետ համեմատելը սխալ է: Դա նույնն է, որ տանձը խնձորի հետ համեմատենք ու ասենք, որ խնձորն ավելի քաղցր է, քան տանձը: Խնձորի մի տեսակը պետք է մյուսի հետ համեմատել: Ապրիլը պետք է համեմատել ապրիլի հետ»,- նշեց նա: Խոսելով համատարած հայտարարագրման մասին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ն իր տեղեկատվական համակարգերով պատրաստ է, որ 2020թ.-ից անցում կատարենք եկամուտների համատարած հայտարարագրման: «Մենք ունենք հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, որի հետ ունեցել ենք այս թեմայով նախնական քննարկում: Բոլորս գիտենք, որ որոշակի փոփոխություններ լինելու են, այդ թվում՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացում, որը քննարկվում է տարբեր համատեքստերում՝ դիվիդենտների հարկում, էստոնական մոդելի կիրառում, շահութահարկի ինստիտուտը դիվիդենտի ինստիտուտով փոխարինելու տարբերակ և այլն: Պետք է կայանա, օրինակ, իրական շահառումների պետական գրանցման ինստիտուտը»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ըստ նրա՝ ՊԵԿ-ն այսօր էլ պատրաստ է 2020թ.-ին անցում կատարել այս համակարգին: «Տեխնիկապես դրան պատրաստ ենք, բայց իրավական առումով քայլեր ունենք անելու, կոնսենսուս չունենք, թե որ ուղղությամբ ենք գնում»,-ընդգծեց Անանյանը: Խոսելով ֆիզիկական անձանց փոխանցումների մասին, նա նշեց, որ այսօր էլ հարկվում են մարդիկ, ում արտերկրից գումար են ուղարկում, եթե դրանք ընտանիքի անդամները չեն: «Ամուսինն աշխատում է, գումար է ուղարկում կնոջը՝ սա եկամուտների բաշխում է, ոչ թե եկամուտի ստացում: Բայց եթե երրորդ անձից են եկամուտ ստանում, այսօր էլ հարկվում են: Եթե ընտանեկան բաշխում չի, ստանում են երրորդ անձից, հարկվում են»,- ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/Ananyan/3044889]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր