211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:59 09-07-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և մարզերում

Հուլիսի 8-ին, ժամը 04.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Ռենո», «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի և «ՎԱԶ-2106»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց : Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին, ժամը 08.50-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 14.10-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 18-ամյա ուղևորը , «Միցուբիշի»-ի 44-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 12.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Հագեր», «Հունդաի» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 13.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 23.35-ին, Երևանի Դավիթ Բեկի և Հ.Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու» և «ՄԱՆ ՏԻԳԱ 18480» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի 24-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 07.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Արգավանդ-Արազափ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 23.05-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2115»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: *** Հուլիսի 8-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր