211652_close_icon
views-count1794 դիտում article-date 12:04 09-07-2019

ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացվող նոր ներկայացուցչական [url=https://www.iri.org/resource/new-armenia-poll-high-public-confidence-government-enduring-economic-concerns]հարցումը [/url]ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։ Բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։ Ըստ հարցման արդյունքների, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։ «Հայ մարդկանց արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն ընձեռում են արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն», ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը։ «Կառավարության բարեփոխումների իրականացումը շրջադարձային նշանակություն ունի հասարակական աջակցության պահպանման և կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման համար»,-հավելել է Նիքսը։ Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսն էլ կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։ Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։ Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա նվազել է 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։ Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները, ՄՀԻ նախորդ հարցման արդյունքերին համահունչ, նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)։ Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսական վիճակի մեջ։ ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Baltic Surveys/The Gallup Organization կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Նմանատիպ նյութեր