211652_close_icon
views-count2128 դիտում article-date 09:26 09-07-2019

Արցախում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագա­հական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին և անհատներին: Հե­տաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առա­ջադրվել որպես նախագահի թեկնածու: Արցախի ներսում նաև այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությու­նից կարող են օգտվել նաև այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տար­վա ցենզը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները հիմնականում բացասա­կան են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, և հենց վերը նշված պատճառներից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Եվ Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա՝ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր