211652_close_icon
views-count1936 դիտում article-date 21:52 08-07-2019

Արման Կիրակոսյանի մահվան առիթով ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան

Անվանի պատմաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան առիթով ցավակցությունների համար հուլիսի 9-ին և 10-ին ժ. 10:00-ից մինչև ժ.12:00-ը և ժ.14:00-ից մինչև 16.00-ը ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան: Մուտքն ազատ է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հիշեցնենք, որ կյանքի 63-րդ տարում հուլիսի 6-ին մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։

Նմանատիպ նյութեր