211652_close_icon
views-count1488 դիտում article-date 20:38 08-07-2019

Սեյրան Նիկողոսյան. Ալլա Պողոսյանի արդյունքից գոհ եմ

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերում մեր ներկայացուցիչների ելույթները. «Ալլա Պողոսյանի ցույց տված արդյունքից գոհ եմ, իսկ Հրաչիկ Բաբայանի արդյունքից՝ դժգոհ: Ալլան թիմային պայքարում առաջ էր քաշում, Հրաչիկը հետ էր մղում: Ալլան ընդամենը 16 տարեկան է և մեծահասակների հետ էր պայքարում, ուստի նրա արդյունքից գոհ եմ»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը: Հավաքականի մարզիչը նաև գնահատեց Եվրոպական խաղերի կազմակերպվածությունը. «Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված՝ սնունդը, տրանսպորտը, բայց հրաձգարանն էր վատը՝ չնայած համապատասխանում էր միջազգային ստանդարտներին, սակայն առաստաղը շատ ցածր էր և տոթ էր: Ես չեմ ասում, թե դրա պատճառով ենք վատ մասնակցել. ոչ, ուղղակի պայմանները այդպիսին էին»,- եզրափակեց խոսքը Սեյրան Նիկողոսյանը:

Նմանատիպ նյութեր