211652_close_icon
views-count3380 դիտում article-date 19:52 08-07-2019

Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/08/1129415/]մահվան[/url] կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Հարություն Քեհեյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»,-ասված է ուղերձում: Լեգենդար հարձակվողը ծնվել է 1938թ․-ին՝ Սուխում քաղաքում, որտեղ նաև սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ Իր առանձնահատուկ խաղը ցուցադրել է Երևանի «Սպարտակում», «Արարատում», Մոսկվայի «Սպարտակում», Քութայիսի «Լոկոմոտիվում»։ Հետագայում մարզել է «Շիրակը», «Լոռին», «Արարատը», Արտաշատի «Օլիմպիան», Հոկտեմբերյանի «Սպարտակը», Հայաստանի պատանեկան հավաքականը։ Ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում։ Հովիվյանի հոգեհանգիստը կայանալու է հուլիսի 9-ին՝ ժամը 18-ից 20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը հուլիսի 10-ին տեղի է ունենալու Զեյթունի գերեզմանատանը. թափորը ժամը 13:00-ին կշարժվի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց։

Նմանատիպ նյութեր