211652_close_icon
views-count1656 դիտում article-date 19:59 08-07-2019

Արթուր Ավետիսյան․ Այս հաղթանակը հիմք է նոր հաջողությունների համար

Նեապոլում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14․900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Նա այս Ունիվերսիադայում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը խոսել է հաղթանակի մասին․ «Չեմ կարող բառերով բացատրել հաղթանակս։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք ցույց տվեցի։ Սա մարզիչներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս շնորհիվ էր, նրանք ինձ շատ էին ոգևորում։ Այս հաղթանակը հիմք է նորանոր հաջողությունների հասնելու, սրանով հաստատ չեմ բավարարվի»,-ասաց նորընծա չեմպիոնը։ Ըստ Արթուրի՝ իր ելույթի գնահատականը պետք է տան մարիզչները․ «Ելույթիս գնահատականը լավ կլինի տան մարզիչներս։ Որակավորման փուլի նույն վարժությունն եմ կատարել, պարզապես ի տարբերության առաջին օրվա՝ եզրափակչում կատարումս ավելի «մաքուր» է եղել։ 2016թ․ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալից հետո սա առաջին լուրջ հաջողությունս է»,- խոսքը եզրափակեց հայ մարմնամարզիկը։

Նմանատիպ նյութեր