211652_close_icon
views-count3214 դիտում article-date 22:02 08-07-2019

Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ

Օրերս թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել՝ պնդելով, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մեր կառավարության համար դժվար է 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումներն ընդունել» և ավելացրել, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հարկավոր են հիմնավոր ապացույցներ, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/07/08/%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%87%D5%BE%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1-%D5%B0%D5%A5%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B4/159248]Ermenihaber.am[/url]-ը: Շվեդ նախարարի վերոնշյալ հայտարարության հավաստիությունը պարզելու համար Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել Շվեդիայի արտգործնախարարություն, ինչին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը հայտնել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելլը նաև ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս վերջինս մասնավորապես ասել է. «Այն հարցը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում է միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ դիմել էր փորձագետի՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով: Փորձագետն էլ իր զեկույցում նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, ուստի կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային այդ բռնությունները ցեղասպանություն չանվանել»: Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր դեռևս 2010 թվականին: Ի տարբերություն օրենսդիր մարմնի՝ Շվեդիայի ԱԳ նախարարը թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կարող կատարվածը ցեղասպանություն որակել:

Նմանատիպ նյութեր