211652_close_icon
views-count1272 դիտում article-date 21:18 08-07-2019

Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջազգային հարթակներում միջխորհրդարանական եւ միջկուսակցական փոխգործակցության զարգացումը: Քննարկվել են առաջիկայում Երեւանում տեղի ունենալիք Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

Նմանատիպ նյութեր