211652_close_icon
views-count1167 դիտում article-date 17:25 08-07-2019

Հանրային խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել սարսափելի ավտովթարի կապակցությամբ

Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք, ցնցել է ողջ հասարակությունը։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ բոլորիս սթափության կոչ է անում։ Հուսով ենք, որ պատկան մարմինները կպարզեն պատահարի բոլոր հանգամանքները: Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ [b]Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b] *** Ափսոսանքով ու ցավով ենք արձանագրում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահը։ Նրա դիվանագիտական գործունեությունն ընդգրկում է գրեթե երեք տասնամյակ, որի ընթացքում նա՝ իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ, լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում։ Արման Կիրակոսյանը իր նպաստն է բերել մեր երկրին նաև իբրև պատմաբան ու գիտնական, հատկապես Հայկական հարցի բարձրաձայնման առումով։ Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հեղինակավոր դիվանագետի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։ [b]Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b] *** Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի մահվան մասին։ Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին, ներշնչանքի աղբյուր պատանիների ու երիտասարդների համար։ Մեծ է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում թե՛ իբրև մարզիկ և թե՛ իբրև երկար տարիներ սերունդներ կրթած վաստակավոր մարզիչ։ Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին։ [b] Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b]

Նմանատիպ նյութեր