1596 դիտում
16:56 08-07-2019
Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի. Արցախի ԱԱԾ
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020 թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին [url=http://www.nssartsakh.am/hy/news/haytararutyun]հայտարարություն[/url] է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
«Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը:
ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
21:10 03-07-2014
ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը և նրա կողմնակիցները կարժանանան Սադամ Հուսեյնի ճակատագրին
Այս բաժնից
397 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
484 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև