211652_close_icon
views-count4807 դիտում article-date 16:01 08-07-2019

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքով Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին

Ռուսաստանի ԱԳՆ-ն [url=http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/3716652]արձագանքել է[/url] վրացական հեռուստաալիքի [url=https://www.youtube.com/watch?time_continue=2&v=lWqAVg_k1Y0]եթերում[/url] ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին։: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը կտրուկ դատապարտել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նախագահ Պուտինի հասցեին հնչած վիրավորանքները՝ դրանք իր նվաստությամբ աննախադեպ արարք որակելով: «Մենք կտրուկ դատապարտում ենք իր տեսակով աննախադեպ այս նվաստ արարքը՝ Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Սա դիտարկում ենք վրացական արմատական ուժերի ևս մեկ բացահայտ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը: Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են, որ ի տարբերություն հունիսի 20-ին ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամների վրա կատարված հարձակման, վրացական իշխանությունները ոչ թե արդարացրել են արմատականներին, այլ ուժ են գտել դատապարտելու նրանց վարքագիծը: «Տեսնում ենք նաև այն արդար վրդովմունքը, որով վրացական հասարակությունն ընկալել է այս երևույթը։ Ակնկալում ենք համապատասխան արձագանք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և լրագրողական հանրության կողմից: Նման դրսևորումները չպետք է տեղ ունենան քաղաքակիրթ երկրներում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նմանատիպ նյութեր