211652_close_icon
views-count1570 դիտում article-date 19:00 08-07-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և մարզերում

Հուլիսի 5-ին, ժամը 21.00-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 4-ին, ժամը 22.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 18.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու և 8-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացոու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. 23-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել է հարակից թանգարանի աստիճանահարթակին. «Մերսեդես»-ի 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Կալեր գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 15.50-ին, Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Կեչուտի ջրամբարը. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին. 48-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 5-ին Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Երնջատափ-Հարթավան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. 60-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում «Հունդայի Սոլարիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 73-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 42-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «Հայասա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 31-ամյա մոտոցիկլիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 18.45-ին, Երևանի Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Ֆորդ Մուստանգ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ» -ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» -ի 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 6-ին, ժամը 21.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2106»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովի. 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 23.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովունի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի հողաթմբին. 26-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Հուլիսի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր