211652_close_icon
views-count1178 դիտում article-date 15:52 08-07-2019

Ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին երկու ժամվա ընթացքում

Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած մայրաքաղաքում գործող սրճարաններից մեկի տնօրենը հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ սրճարանի հաշվիչ սարքի սեղանին դրված իր դրամապանակից անհայտ անձը գողացել է 540.000 դրամ: Ահազանգից շուրջ երկու ժամ անց հանցագործությունը բացահայտվեց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 65-ամյա մի կին: Բացատրական աշխատանքի արդյուքնում նա ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր