211652_close_icon
views-count1579 դիտում article-date 14:33 08-07-2019

Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնից

Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Այս մասին [url=https://prosecutornk.am/%d5%b0-%d5%a1-%d5%b5-%d5%bf-%d5%a1-%d6%80-%d5%a1-%d6%80-%d5%b8%d6%82-%d5%a9-%d5%b5-%d5%b8%d6%82-%d5%b6-2/]հայտարարություն[/url] է տարածել Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը: Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված նրանց հետագա աշխատանքում»,- նշված է հայտարարության տեքստում:

Նմանատիպ նյութեր