211652_close_icon
views-count979 դիտում article-date 14:21 08-07-2019

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախօրեին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափ զարգացման իրենց` նախորդ տարվա հուլիսին նախանշած տեսլականը: Մ. Հայրապետյանը Ֆ. Ֆոտիուին է ներկայացրել Ազգային ժողովում իր ղեկավարած հանձնաժողովի կողմից սփյուռքի ուղղությամբ տարվող աշխատանքները, Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ձևավորված Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորման նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման ավարտին Հայրապետյանը և Ֆոտիուն պայմանավորվել են շարունակել հարաբերությունների զարգացումը` հիմքում ունենալով հայ-կիպրական բարեկամությունը, պատմական, մշակութային, քաղաքական և այլ ընդհանրությունները:

Նմանատիպ նյութեր