211652_close_icon
views-count1842 դիտում article-date 13:28 08-07-2019

Նիկոլ Փաշինյանը Ծովինար Գալստյանին գործուղել է Բելառուսի հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, հուլիսի 8-ին [url=https://www.e-gov.am/decrees/item/20571/]որոշում [/url]է ընդունել Ծովինար Գալստյանին Բելառուսի հանրապետություն գործուղելու մասին․ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Ծովինար Գալստյանին 2019 թվականի հուլիսի 8-11-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար Համաշխարհային փոստային միության տարածաշրջանային ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով: 2. Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր