211652_close_icon
views-count1308 դիտում article-date 12:49 08-07-2019

Սյունիքում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի մշակութային օջախներ

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի մշակութային օջախներում։ Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են Հանրապետության նախագահին։ Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են Ակսել Բակունցի ծննդյան հոբելյանի առիթով իրականացված և իրականացվելիք միջոցառումները: Այս տարի նշվում է գրողի 120-ամյակը։ Այնուհետև նախագահը զբոսնել է քաղաքում։ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի քաղաքային պուրակ, որտեղ գտնվում է ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի ու իր հոր՝ Վարդան Սարգսյանի ու քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած հուշարձանը։ Այն տեղադրվել է խորհրդային տարիներին՝ ի հիշատակ իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Նախագահը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել է այն վերականգնելու հարցը։ Քաղաքապետը նախագահին տեղեկացրել է այգին վերականգնելու, ինչպես նաև քաղաքում իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր