211652_close_icon
views-count3487 դիտում article-date 11:44 08-07-2019

Ճիշտ կլինի, որ մարդատար տրանսպորտային միջոցները շահագործվեն դիզելային վառելիքով, որ բռնկում չառաջանա. Ֆելիքս Ցոլակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե է տևել հասնելը, դա շատ լավ ցուցանիշ է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհի՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]վթարին[/url]: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/08/mes/3043927]Tert.am[/url]-ը։ Հարցին, թե 2014 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքի վթարից հետո «Գազելների» անվտանգության առումով ինչ հետևություններ են արվել, Ցոլակյանն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն: «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազելի» վարորդը մեղք չի ունեցել»,- նշեց նա: Նախարարն ասաց՝ խնդիր կա նաև այն հարցում, թե մարդատար տրանսպորտային միջոցներում ինչ վառելիք է օգտագործվում: «Ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չառաջացնի»,- նշեց նա: Ցոլակյանն ասաց, որ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնեն և նշեց, որ պետք է վարքագիծ մշակվի, որ հնարավոր լինի խուսափել այդպիսի դժբախտ դեպքերից: Նա նաև նշեց, որ վարորդներից շատերը տրանսպորտային միջոցներն շահագործում են առանց տեխզննում անցկացնելու, որից հետո սանկցիաներ են կիրառվում նրանց նկատմամբ: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/08/mes/3043927]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր