211652_close_icon
views-count1037 դիտում article-date 11:18 08-07-2019

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Թրամփի վարչակազմին «անկարող» է անվանել

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դերոքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «անկարող», «անհուսալի» և «ոչ իրավասու» է անվանել ("inept," "insecure" and "incompetent"), հայտնում է [url=https://edition.cnn.com/2019/07/06/politics/uk-ambassador-cables-donald-trump/index.html]CNN [/url]հեռուստաալիքի կայքը: Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդագրությունների արտահոսքի մասին տեղեկություններ է հրապարակել [url=https://www.dailymail.co.uk/news/article-7220335/Britains-man-says-Trump-inept-Cables-ambassador-say-dysfunctional.html]Daily Mail[/url] պարբերականը, որը հատվածներ է բերել Դերոքի հաղորդագրություններից: Բրիտանական կառավարության էլեկտրոնային հաղորդագրություններում, որոնք սկսվում են 2017-ից, դեսպանը ասել է, որ Թրամփից «անապահովություն է ճառագում», և Լոնդոնում պաշտոնյաներին խորհուրդ է տալիս արդյունավետ պայքարել նրա դեմ. «Դուք պետք է ձեր ասելիքը պարզ ասեք, նույնիսկ կտրուկ»: Աղբյուրի փոխանցմամբ՝ դա առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Ի պատասխան դեսպանի հայտարարության՝ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «դեսպանը չի ծառայել ի բարօրություն Միացյալ Թագավորության»:

Նմանատիպ նյութեր