211652_close_icon
views-count1631 դիտում article-date 23:46 07-07-2019

Պոզները հայտարարեց ՏԵՖի-ի մրցանակի ժյուրի կազմից դուրս գալու մասին. «Այն բացարձակապես դեմոկրատական չէ»

Ռուսաստանցի հայտնի լրագրող և հաղորդավար, «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի առաջին նախագահ Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ հրաժարվում է ՏԵՖԻ-ից ցանկացած կարգավիճակով: «Իմ կարծիքով, այսօր ՏԵՖԻ-ն կորցրել է իր համազգային նշանակությունը, զրկվել այն կարգավիճակից, որը նա անկասկած ուներ, դարձել է բացարձակապես շարքային մրցանակ՝ տասնյակ ուրիշների կողքին», հայտնել է նա իր կայքում: Պոզները նշել է, որ մրցանակաբաշխությունում հաջողությունը կախված է նրանից, թե որ հեռուստաալիքը որքան ներկայացուցիչ ունի «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամում, որը հանդիսանում է ՏԵՖԻ-ի մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը: «Ես հրաժարվում էի հավատալ, որ գլխավոր երեք հեռուստաալիքների աշխատակիցներին հրահանգում են «հայրենասիրաբար» քվեարկել, այսինքն՝ քվեարկել հենց իրենց ալիքի ծրագրերի և թեկնածուների օգտին: Այդպիսի մոտեցման դեպքում ակնհայտ է, որ այն ալիքը, որն առավել մեծ թվով «ակադեմիկոսներ» ունի հիմնադրամում, նա էլ առավելություն է ստանում»: Բացի այդ, Պոզները հիմնադրամի ղեկավարությանը հայտնել է, որ քանդակագործ Էրնստ Նեիզվեստնիի հետ պայմանագիր ունի և խոստում է ունեցել. «Նա համաձայնվել էր մրցանակի արձանիկի հեղինակ դառնալ և ինձանից խոսք էր վերցրել, որ եթե մրցույթը կորցնի այն ժողովրդավարական սկզբունքները, որոնք ի սկզբանե դրվել են նրա հիմքում», ապա արձանիկն այլևս չի շնորհվի մրցանակի տեսքով», ասել է Պոզները՝ ընդգծելով, որ մրցանակը դարձել է բացարձակապես ոչ ժողովրդավարական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր