211652_close_icon
views-count3783 դիտում article-date 23:34 07-07-2019

Լեհաստանում ուկրաինացի ուղևորներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. տուժել է 11 հոգի

Լեհաստանի Օպոլսկի շրջանում ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում տուժել է 11 մարդ: «Երբ ոստիկանները դեպքի վայր ժամանեցին, 50-ամյա վարորդը խոստովանեց, որ քնել է ղեկին և արթնացել, երբ ավտոբուսն արդեն ընկել է ճանապարհամերձ փոսը», հայտնել է Բժեգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը: Հայտնի է, որ ավտոբուսում եղել է 35 ուղևոր և 2 վարորդ. բոլորը՝ Ուկրաինայի քաղաքացիներ: Վթարի հետո 11 հոգի, այդ թվում՝ 7 և 11 տարեկան երկու երեխա,տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Փրկարարական գործողություններում ներգրավվել են նաև ուղղաթիռներ:

Նմանատիպ նյութեր