211652_close_icon
views-count7062 դիտում article-date 16:21 07-07-2019

Երևան-Գյումրի գնացք մտնելիս հերթ է գոյացել, եղել է հրմշտոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Էքսպրես. Ամբողջ գնացքից բացում են ՄԻ ԴՈՒՌ, որովհետև … հսկիչը մի հոգի է։ Կողքի դռների մոտ հերթ կանգնած մարդիկ զայրացած հետո հրմշտվում են, ընկնում ռելսերի վրա Ոնց որ կոտորածից փախեփախ լինենք, ոչ թե մեկնենք մեր սիրելի քաղաք…»: Դրանից հետո ավագանու անդամը մեկ այլ գրառմամբ գանգատվել է, որ գնացքում բոլորը խոսում են բարձր, և չկա ցածր խոսելու տարրական մշակույթ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր