211652_close_icon
views-count61019 դիտում article-date 16:00 07-07-2019

Ձեզ բացակա չենք դնի. Դավիթաշենում բացվեց 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար. ներկա էին մասնակից հերոսների հարազատներն ու ընկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված այգում բացվեց 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված խաչքար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման մտահղացումը Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ կամավորականների Երևանի 2-րդ գումարտակի հրամանատար Սարգիս Գրիգորյանինն է: Քանդակագործ հեղինակը Արտակ Համբարձումյանն է: Խաչքարի բացումը կատարեցին 2016 թ.- Ապրիլյան քառօրյայի ժամանակ իրենց կյանքը հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության համար զոհաբերած լեգենդներ Արմենակ Ուրֆանյանի մայրը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը, պապը և մյուս լեգենդ դարձած հերոսների ծնողներ: Հոգևոր հովվի կողմից խաչքարի օծումից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին, իսկ մի քանի մասնակիցներ էլ հանդես եկան ելույթներով: Միջոցառմանը ներկա էր Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Արցախյան և Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսներ: Ելույթով հանդես եկավ նաև ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արաբոյի Մանվելը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 401+
401+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր