211652_close_icon
views-count4578 դիտում article-date 15:10 07-07-2019

Սևանալիճը, Հաղարծինն ու Գենադի Մելքոնյանի հիշատակի երեկոն. Մարիա Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որն այս օրերին Հայաստանում է գտնվում, հերթական թարմ լուսանկարներն է հրապարակել Հայաստանի տեսարժան վայրերից: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Սևանա լիճ, Ախթամար թերակղզի կատարած ուղևորությունից: Հաջորդ ֆոտոշարքը վերաբերում է Դիլիջան, մասնավորապես՝ Հաղարծին վանական համալիր այցելությանը: Բացի այդ՝ Զախարովան պատմել է, որ ռեժիսոր Գենադի Մելքոնյանի ընտանիքի հրավերով ներկա է եղել նրա հիշատակին նվիրված երեկոյին: ԱԳՆ խոսնակը այդ միջոցառումից ևս մի քանի լուսանկար է հրապարակել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր