211652_close_icon
views-count4192 դիտում article-date 10:56 07-07-2019

Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև.ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին: Փորձառու և իր երկին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի արժանի համեստագույն մարդու` Արման Կիրակոսյանի մահը ցավալի կորուստ է Հայաստանի համար: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև:

Նմանատիպ նյութեր