211652_close_icon
views-count1869 դիտում article-date 10:48 07-07-2019

Փոխքաղաքապետը զրպարտություն է որակում պետությանը 8 միլիոն դրամ վնաս հասցնելու մասին Նիգոյանի հայտարարությունը. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/165520?fbclid=IwAR15lXG6S8OzVFfwaQh_dO1NvW3li1GxxHExKu-5V4xYk9FM0orN-B-Y5pM]Armtimes.com[/url]-ը գրում է. Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը: Նիգոյանի խոսոքվ՝ 2015 թվականին Երեւանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձել է այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: «Հինգ ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության եւ վերջինիս կողմից ապօրինություններն այլեւս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը»,- հայտնում է Նիգոյանը: Նիգոյանի վստահեցմամբ՝ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության եւ հանցավոր անգործության արդյունքում այս տարի Երեւանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ: Վերջինս այս ամենը բացատրում է հետեւյալ կերպ. Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1-ից, այսինքն մայիսի 1-ից մինչեւ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/165520?fbclid=IwAR15lXG6S8OzVFfwaQh_dO1NvW3li1GxxHExKu-5V4xYk9FM0orN-B-Y5pM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր