211652_close_icon
views-count4414 դիտում article-date 10:38 07-07-2019

ԱՄՆ-ում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել․ կան բազմաթիվ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Ֆլորիդայում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել, հավանաբար, գազի արտահոսքի հետևանքով՝ Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոնի մոտ։ Տուժել է 23 մարդ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի պահին ողջ երկինքը լուսավորվել է՝ պատմում են ականատեսները, երևացել է լույսի մեծ բռնկում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր