211652_close_icon
views-count1883 դիտում article-date 23:16 07-07-2019

Գողացել էին դպրոցի տեսահսկող սարքերից մեկը, մյուսը՝ կոտրել

Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 4-ի ժամը 16.00-ից հուլիսի 5-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու ավագ դպրոցներից մեկի պատին ամրացված մի տեսախցիկ գողացել են, իսկ մյուսը՝ կոտրել: Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով Անի թաղամասից բերման են ենթարկվել 18 և 19-ամյա երիտասարդներ: Բաժնում նրանք խոստովանական բացատրություններ են տվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր