211652_close_icon
views-count1878 դիտում article-date 14:00 07-07-2019

Տղամարդու անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի 62-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ, նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, մանրացված դեղնականաչավուն զանգված: Ըստ տղամարդու հայտարարության, հողամաս գնալու ճանապարհին տերևներ էր քաղել վայրի աճած կանեփի բույսից և թմրամիջոց պատրաստել իր օգտագործման համար: Հայտնաբերվածը փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր