211652_close_icon
views-count2272 դիտում article-date 20:54 06-07-2019

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ. Եթե Թրամպը վերընտրվի, ՆԱՏՕ-ն կվերանա

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարծիքով, առաջիկա 4-5 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն կդադարեցնի իր գոյությունը, եթե Դոնալդ Թրամպը վերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: «Եթե նա վերտընտրվի, խոստանում եմ ձեզ, որ ՆԱՏՕ-ն չորս կամ հինգ տարի անց կվերանա», ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում: Բայդենը ընդգծել է, որ բուն գաղափարը, որ ԱՄՆ-ը առաջիկա 20-30 տարիների ընթացքում կմնա առանց դաշինքների կամ դաշնակիցների, հղի է մեծ աղետներով: «Ինչպե՞ս մենք կարող ենք լուծել «Իսլամական պետության» հարցն առանց ԱՄՆ-ի նախագահի կողմից 50 կամ 60 երկրից բաղկացած դաշինք կազմելու», ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր