211652_close_icon
views-count1740 դիտում article-date 15:54 06-07-2019

ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջարյանը: «Հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- նշել է Կոնջորյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այդ պարբերության ընդունումը, կասեցվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր