211652_close_icon
views-count4212 դիտում article-date 15:41 06-07-2019

ՀՀ նախագահը պարեց Քարահունջի թթի փառատոնի մասնակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/980913.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակիցը, թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում: «Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները: Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա: Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար: Թթի փառատոնի մեկնարկը տրվել է մրցութային թութ թափելու արարողությամբ, ինչից հետո տեղի է ունենում ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր