211652_close_icon
views-count16220 դիտում article-date 09:03 06-07-2019

Աղետալի վիճակ՝ հանցավոր գործունեության հետևանքով. ինչու է «ծաղկում» Սևանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունը իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում. կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, և դրանք կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր