211652_close_icon
views-count3342 դիտում article-date 23:04 05-07-2019

Տեսանկարահանվել են ՆԱՏՕ-ի ծովային վարժանքները` ռուսական ուղղաթռի պատուհանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հրապարակել է ուղղաթռից նկարահանված մի տեսագրություն, որն ըստ տեսագրության, ցուցադրում է ՆԱՏՕ-ի Sea Breeze, թարգմանաբար ‘’Ծովային զեփյուռ – 2019’’ անվանումը կրող զորավարժություններին մասնակցող նավերը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4988221.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ‘’Ծովային զեփյուռ’’ զորավարժությունները 1997 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում են Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի 14 գործընկեր պետություններին պատկանող 30 նավերի հետ այս տարվա վարժանքներին մասնակցում է ծովային 900 զինծառայող: Ռազմախաղերը շարունակվելու են մինչեւ հուլիսի 12-ը: Ղրիմի թերակղզին իրեն բռնակցելու փաստը եւ արեւելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին աջակցելու Ռուսաստանի քաղաքականությունը դարձել են Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ հարաբերություններում Խորհրդային Միության փլուզումից հետո ամենածանր ճգնաժամն առաջ բերելու պատճառ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր