211652_close_icon
views-count52895 դիտում article-date 22:41 05-07-2019

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի գաղտնալսումներում հոլովվում է Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունը. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/165556?fbclid=IwAR1lNNmgi1POPCJCjIjGED1YKq-QIpGAyutIpdFT3J4eQvcwUjFqleiYZmw]Armtimes.com[/url]-ը գրում է. Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երշախավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել: Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Խոսքը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակներում կաշառք վերցնելու մասին է: Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին, իսկ սպանությունը կատարելու համար մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը: Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: - [b]Տիկին Սահակյան, դատական նիստերի ընթացքում պարբերաբար Շուշանյանի կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություններ էին ներկայացվում դատարան, եւ դատարանը դրանք մերժում էր: Այժմ դատարանը ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, որ այս դեպքում պատգամավորների անձնական երաշխավորությունը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ:[/b] - Շատ տարօրինակ էր մեզ համար, որ դատարանը նման որոշում կայացրեց, նույնիսկ տարօրինակ էր, որ պարբերաբար նման միջնորդություններ էին ներկայացվում, որովհետեւ որեւէ հանգամանք չէր փոխվել, որպեսզի դատարանը կարողանար իր նախորդ կայացրած որոշումից տարբերվող որոշում կայացնել: Այդ դատական նիստից, որքան հիշում եմ՝ ընդամենը երկու դատական նիստ առաջ նորից նույն միջնորդությունը ներկայացվել էր. այն ժամանակ 6 պատգամավոր էին միջնորդել, եւ դատարանը գտել էր, որ թույլատրելի չէ խափանման միջոցը փոփոխել: Նկատի ունենալով գործի հանգամանքները, թե ինչ գործի մասին է խոսքը եւ ում մասին, որեւէ կերպ հնարավոր չէր պատկերացնել, որ որեւէ դատարան կարող է փոխել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը, որովհետեւ եթե նկատի ունենանք որ քրեական գործով հիմնավորվել է, որ նույն գործի քննության ընթացքում Թաթուլ Շուշանյանը եւ մյուս անձինք կատարել էին գործողություններ, որպեսզի խեղաթյուրեին փաստերը, այսինքն՝ հիմնավորված է արդեն իսկ, որ քրեական գործին խոչընդոտելու ռիսկը առկա է եւ արդեն ոչ թե ռիսկի մասին է խոսքը, այլ նույնիսկ ապացույցներ կային արդեն, որ անձինք կատարել են նման գործողություններ: Ավելին՝ նույնիսկ մեղադրող կողմը բերել էր Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումը, համաձայն որի՝ ԵԴ-ն գտել էր, թե նկատի ունենալով, որ նա մեղադրվում է այնպիսի գործողություններ կատարելու համար, որը ի պաշտոնե էր եւ փաստերի խեղաթյուրմանն էր վերաբերվում, պետությունը իրավունք ունի անձին զրկելու ազատությունից եւ տրամաբանական է, որ նա զրկվել է ազատությունից: Տվյալ պարագայում դատարանի համար համոզիչ էր բնականաբար եղել, որ Թաթուլ Շուշանյանը պետք է գտնվի անազատության մեջ եւ որեւէ այլ խափանման միջոց չի կարող փոխարինվել կալանքին: Ոչինչ չէր փոխվել, բացարձակ, բացի այն, որ հարցաքննվել էին, եթե չեմ սխալվում՝ երկու կամ երեք վկա եւ դեռ բազամաթիվ վկաներ կան, որ պետք է հարցաքննվեն, եւ նման պարագայում դատարանը կայացրել է որոշում: Ընդ որում՝ նշեմ, որ որոշումը որեւէ կերպ ըստ էության պատճառաբանված չէ, թե ինչու, ինչ իրավիճակ փոխվեց, որ դատարանի համար արդեն այս փուլում թույլատրելի համարվեց խափանման միջոցի փոփոխությունը: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/165556?fbclid=IwAR1lNNmgi1POPCJCjIjGED1YKq-QIpGAyutIpdFT3J4eQvcwUjFqleiYZmw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր