211652_close_icon
views-count2603 դիտում article-date 18:00 05-07-2019

«Սպարտակի» նախկին խաղացողը տեղափոխվեց «Արարատ»

«Արարատի» կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեևը: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա կիսապաշտպանը 2007-2017 թվականները պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»: Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում: «Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/05/makeev/992857]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր