Թուրքիայի Հաթայ նահանգի՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունը, նախնական տվյալներով, կարող է ահաբեկչություն լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նախնական տվյալներով կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ: Հավանաբար պայթուցիկ է գործի դրվել: Մեքենայում գտնվածները սիրիացիներ են եղել: Մենք կսպասենք, քանի դեռ չունենք հետաքննության արդյունքները»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը:Ըստ «Անադոլու»-ի տվյալների՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Դեպքի վայրում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, փակվել են փողոցները:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Էրդողանը Սիրիային սահմանակից թուրքական քաղաքում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է համարում
2019.07.05 20:00


Twitter
Вконтакте
Одноклассники
