211652_close_icon
views-count1545 դիտում article-date 16:47 05-07-2019

Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ դրոշը կծածանվի Մարս մոլորակի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ԱՄՆ դրոշը կծածանվի Մարս մոլորակի վրա: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Թրամփն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ելույթում: «Ուզում եմ իմանաք, որ շատ շուտով կվերադառնանք Լուսին եւ մի օր, մոտ ժամանակներում, ԱՄՆ դրոշը կամրացնենք Մարս մոլորակում», – ասել է Թրամփը: Այս տարվա մայիսին Թրամփը խոստացել է լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի յուրացման համար:

Նմանատիպ նյութեր