211652_close_icon
views-count3620 դիտում article-date 15:45 05-07-2019

Մինսկ-2019-ի մասնակիցները մեծարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել Մինսկում ավարտված 2-րդ Եվրոպական խաղերին մասնակցած մարզիկների, մեդալակիրների և չեմպիոնների պատվին։ Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Մինսկում դուք Հայաստանի պատիվը բարձր պահեցիք, ձեր շնորհիվ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը, դուք արեցիք անհնարինը՝ փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր մարզիչներին՝ այդպիսով դուք հայ ազգին ավելի մեծ ճանաչում բերեցիք։ Վերջին տասնամյակներին բոլորը տեսնում են, որ հայկական սպորտը զարգացում է ապրում ՝ շնորհիվ մեր մարզիկների և մարզիչների ճիշտ աշխատանքի։ Աշխարհի բոլոր հայերը լարված սպասում են ձեր հաղթանականերին՝ կլինի Հայաստանում, թե սփյուռքում։ Օլիմպիական խաղերին մեկ տարի է մնացել: Յուրաքանչյուրդ օլիմպիական չեմպիոն կարող եք դառնալ այդ հնարավորությունը ձեր ձեռքում է, միայն պետք է ավելի լավ մարզվել: Ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Օլիմպիական մեդլաների քանակը պետք է շատ լինի, որ աշխարհը տեսնի՝ հայ ազգը ուժեղ է և հաղթող։ Դուք մեր ազգի հերոսներն եք։ Աստված պահապան ձեզ»- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։ ՀԱՕԿ նախագահի խոսքից հետո մարիզկները նրան նվիրեցին Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերի փոխանցումավազքի ջահը։ Խորհրդանշական նվերը նրան հանձնեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նմանատիպ նյութեր