211652_close_icon
views-count1973 դիտում article-date 15:03 05-07-2019

Ուզբեկստանում կառուցվում է Կենտրոնական Ասիայի ամենաբարձր երկնաքերը՝ 215 մետր բարձրությամբ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կկառուցվի ավելի քան 215 մետր բարձրությամբ երկնաքեր, որը կլինի Կենտրոնական Ասիայի ամենաբարձր երկնաքերը: Այս մասին [url=https://uz.sputniknews.ru/society/20190705/11935764/Na-territorii-Tashkent-City-poyavitsya-samyy-vysokiy-neboskreb-v-TsA-foto.html]«Սպուտնիկ»[/url] գործակալության ուզբեկական ծառայության թղթակցին հայտնել է Murad Buildings ընկերության ղեկավար Մուրադ Նազարովը: Աղբյուրի հաղորդմամբ՝ այն կկառուցվի ապագա «Tashkent Сity» գործարար կենտրոնի տարածքում: Շենքի պաշտոնական անվանումը կհայտարարվի օգոստոսի 15-ից հետո: «Նախագծի գերնպատակը մեկն է՝ բոլորին հասանելի երկինք: Երկնաքերի բնակարանները հասանելի կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել այնտեղ»,- հայտնել է Նազարովը: Նա նաև նշել է, որ 50 հարկանի երկնաքերի շինարարության աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը բարձր էր գնահատել շինարարության աշխատանքների ընթացքը:

Նմանատիպ նյութեր