1189 դիտում
13:07 05-07-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։
Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։
Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության եւ ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները։
Նմանատիպ նյութեր
1046 դիտում
11:23 24-09-2021
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1085 դիտում
19:50 18-08-2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
748 դիտում
19:48 11-08-2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ
Այս բաժնից
1018 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ