211652_close_icon
views-count1184 դիտում article-date 12:40 05-07-2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը մեկ ու կես տասնամյակ է չի գործում

Երեկվանից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում եմ Կիպրոսում: Հետաքրքիր զուգադիպությամբ անցած տարի այս օրերին կրկին մայրաքաղաք Նիկոսիայում էի. այն ժամանակ սփյուռքի նախարարի կարգավիճակում հանդիպել էի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, և, իհարկե, այցելել հայտնի «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը շուրջ մեկ ու կես տասնամյակ է չի գործում: Ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների համար տուն, իսկ հետո նաև մի քանի սերունդների համար անփոխարինելի դարձած դպրոցը փակված տեսնելը անչափ ցավոտ է ինձ համար. հույզերն ամեն անգամ աննկարագրելի են: Իսկ այսօր` հուլիսի 5-ին, Հայաստանում նշում ենք ոչ միայն Սահմանադրության, այլև Պետական խորհրդանիշերի օրը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Մելքոնյանը համահայկական խորհրդանիշ է` Եղեռնից հետո վերածնվելու հաստատակամության, պայքարի ու հաջողության հասնելու: Եվ հենց այս խորհրդանշական օրը Արարատ Միրզոյանի հետ պիտի այցելենք Կիպրոսի ամենահայկական, երբեմնի ամենաաշխույժ, իսկ հիմա՝ լուռ ու թախծոտ անկյունը: Ամեն անգամ Կիպրոս այցելելիս անհամբեր սպասում եմ «Մելգոնեանը» տեսնելուն։

Նմանատիպ նյութեր