211652_close_icon
views-count1164 դիտում article-date 11:13 05-07-2019

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամբ շնորհավորել է Սահմանադրության օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Սահմանադրության օրվա առիթվ․ «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով: Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը»:

Նմանատիպ նյութեր