211652_close_icon
views-count54946 դիտում article-date 10:55 05-07-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Subaru-ն բախվել է քարերին և շրջվելով հայտնվել դաշտում․ 17-ամյա 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին Subaru մակնիշի 35 LC 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայակովսկի գյուղի բնակիչներ 17-ամյա Լ․Օ-ն, 17-ամյա Է․Յ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 17-ամյա Դ․Ա․-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաննները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հայրապետ Հակոբյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր