211652_close_icon
views-count1672 դիտում article-date 10:46 05-07-2019

Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է․ Գագիկ Հարությունյան․ «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն: Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է: ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»: Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները և օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարաննրի շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսևորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը և իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր