211652_close_icon
views-count1718 դիտում article-date 09:01 05-07-2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձևավորվի հոկտեմբե­րին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, այս մարմինը փոխարինելու է Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի լիազորությունները 2018 թվականի ապրի­լից, կարելի է ասել, դադարեցված են: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություննե­րը նպատակ ունեն օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբե­րին հանձնաժողովը ձևավորվի ու գործի: Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանից «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու երկարաձգ­վեց գործընթացը. «Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որևէ ուշացում կա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր