211652_close_icon
views-count11766 դիտում article-date 23:41 04-07-2019

ՀՀԿ-ին դատի են տվել՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար. armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/165369?fbclid=IwAR1IRgK9MtBRywWLFDzP8ljuw0ESptzu9qmuSsSro4iW0GMSDxMGUFxqv5s]armtimes.com[/url]-ը գրում է. Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ որպես հետեւանք՝ փոխհատուցել պայմանագրի այդ ժամանակ՝ 2001 թվականի հուլիս ամսին գործող շուկայական արժեքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանի ժառանգների՝ Յուրի Պոպովի եւ Նունե Սողոմոնյանի փաստաբան Սոֆիյա Տոնոյանը: Տոնոյանը պատմեց, որ 20-րդ դարի սկզբին Երեւան քաղաքում գործում էր կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանն էր։ Ձեռնարկությունը, ինչպես նաեւ Սողոմոնյանի տունը գտնվում էր Երեւան քաղաքի կենտրոնում` նախկին Դոկտորսկայա հասցեով, այժմյան Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։ 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը եւ ողջ ունեցվածքը ազգայնացվեցին։ Սողոմոնյան ընտանիքին մնաց 15-16 սենյակից միայն մեկը։ Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչեւ 1925 թվականը Համբարձում Սողոմոնյանը եղել է «Արարատ» տրեստի կոնյակագործ։ Նույն թվականին, չդիմանալով ձեռնարկության եւ ունեցվածքի կորստին, Սողոմոնյանը 54 տարեկանում վաղաժամ մահացել է սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (մինչ այդ կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։ «Խորհրդային տարիներին Սողոմոնյանների տան կիսանկուղային հարկում տեղակայված էր տպարան, իսկ բնակարանային հատվածում գտնվում էր առողջարանային կառավարումը (курортное управление): Այդ տարիներին շենքը գրանցվեց որպես մշակութային եւ ճարտարապետական արժեք ունեցող շենք: Խորհրդային միության փլուզումից հետո Սողոմոնյանի թոռները փորձեցին վերադարձնել Սողոմոնյաննների ազգայնացված ունեցվածքը։ Այդ թվերին նման փորձ դեռ չկար։ Քանի որ տունը ոչ ոքի բալանսի վրա չէր, ժառանգները փորձեցին վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք դատական կարգով տպագրատան հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին տարածքի վարձակալության մասին։ Դրանից հետո շենքի բնակելի հատվածը զբաղեցրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ շենքը ապամոնտաժվեց եւ տեղափոխվեց Մելիք-Ադամյան 2 հասցե, որտեղ այժմ տեղակայված է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը»,- նշում է փաստաբանը։ Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/165369?fbclid=IwAR1IRgK9MtBRywWLFDzP8ljuw0ESptzu9qmuSsSro4iW0GMSDxMGUFxqv5s]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր