211652_close_icon
views-count4500 դիտում article-date 22:36 04-07-2019

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/07/04/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/857145?fbclid=IwAR2nnl5cGJyYJl7ytFdVckjlwOFPwuvxTBh4ATBCEsvyGT33sqRziRr6XNY]«Փաստինֆո»[/url]-ի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ եւ 314-րդ հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը եւ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։ Նշենք, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Մանրամասներն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/07/04/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/857145?fbclid=IwAR2nnl5cGJyYJl7ytFdVckjlwOFPwuvxTBh4ATBCEsvyGT33sqRziRr6XNY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր